Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է կատարվում մայրաքաղաք Մինսկում

Մինսկում բազմահազարանոց ցույցի մասնակիցները բերել են դրոշներ եւ պաստառներ։ Հաղորդվում է, որ պաստառներից մեկի վրա գրված է․ «Իլոն, տար ԱԳ-ին (Ալեքսանդր Գրիգորեւիչ) Մարս»։ Ավելի վաղ Իլոն Մասկը, տեղեկանալով Բելառուսում տեղի ունեցողի մասին թվիթերում, հարցրել է․ «Ինչո՞վ կարող եմ օգնել», հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն։

Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ Մինսկում այժմ հավաքվել է ավելի քան 100 հազար մարդ։ Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Տիխանովսկայայի կողմնակից Մարիա Կոլեսնիկովան։ Նա պահանջել է երկրի նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը։

Մինսկում նաեւ անցկացվել է Լուկաշենկոյի կողմնակիցների հանրահավաքը։ Երկրի ՆԳՆ-ի հաշվարկով՝ դրան մասնակցել է շուրջ 65 հազար մարդ։ Շատերը Մինսկ էին եկել ուրիշ քաղաքներից։