Search
Close this search box.

Քաղաքացին մի ակնթարթ իջեցրել է դիմակը, քորել քիթը և տուգանվել 10 հազար դրամով

Լրագրող Հրաչ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսպիսի մի դեպք ունենք: Այգու միջով միայնակ քայլելիս, քաղաքացին մի պահ իջեցրել է դիմակը՝ քիթը քորելու նպատակով և այդ ամենը տևել է մի քանի վայրկյան: Այդ ընթացքը նկատել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանը, մոտեցել քաղաքացուն, պահանջել անձնագիրը և առանց նրան տեղյակ պահելու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել: Երբ քաղաքացին հարցրել է, թե ինչ է անում՝ ոստիկանը պատասխանել է, որ ընդամենը արձանագրություն է կազմում: Քաղաքացին բացատրել է, որ խիստ անհրաժեշտության դեպքում է դիմակը մի ակնթարթ իջեցրել, բայց այն չի փոխել ոստիկանի որոշումը:

Քաղաքացին չի ստորագրել թղթի տակ և բողոքարկել է իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, սակայն վարույթ իրականացնող մարմինը մերժել է բողոքը և անփոփոխ թողել վարչական ակտը, իսկ եզրահանգման մեջ նաև գրել. «Դիմողի նշած այն հանգամանքը, որ վերջինս դիմակը իջեցրել է մի պահ քիթը քորելու համար, նախատեսված չէ որոշմամբ սահմանված բացառությունների շարքում»:

Հարց՝ արդյո՞ք սա այն դեպքը չէ, երբ ոստիկանության որոշ ծառայողներ քաղաքացուն դիտարկում են որպես տուքանքի մատերիալ: