Search
Close this search box.

Բաքվի սև ցուցակում այս անգամ պորտուգալացի պատգամավորն է

Ադրբեջանի իշխանությունները երկրի սև ցուցակում են ներառել Պորտուգալիայի խորհդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Բաքվում Պորտուգալիայի գործերով ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է արտգործնախարարություն, որտեղ պաշտոնական Բաքուն իր «խորը մտահոգությունն» է փոխանցել այդ այցի կապակցությամբ:

Պորտուգալացի պատգամավոր՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոն ԼՂ էր մեկնել այս ամսվա կեսին և հանդիպումներ եր ունեցել տեղի իշխանությունների հետ: Ռուբինա Բերարդոնրցախում ասել էր, որ մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ՝ երկրին, նրա տնտեսությանը, կրթական համակարգին, մշակույթի և այլ բնագավառների, շարունակվող հակամարտության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, որոնք օգտակար կլինեն Պորտուգալիայում և Եվրոպական այլ երկրներում Արցախի մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու և իր եվրոպացի գործընկերներին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար: