Search
Close this search box.

Երկրաշարժերի նախազգուշացնող համակարգի մասին

Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել ամենախոշոր ցանցը, որը կնախազգուշացնի սպասվող երկրաշարժերի մասին Android համակարգով գործող սմարթֆոնների օգնությամբ։ Ընկերությունում հայտարարել են, որ նոր նախագծով սանկացած սմարթֆոն, որը գործում է Android-ով, կարող է դառնալ փոքր սեյսմոմետր եւ միանում է միլիոնավոր այլ համանման համակարգով աշխատող սմարթֆոններին, որպեսզի ստեղծի գլոբալ ամենամեծ ցանցը։

Ըստ հաղորդման, յուրաքանչյուր սմարթֆոն այդպիսով կունենա փոքր աքսելերոմետր, որը կֆիքսի ազդակները, որոնք կարող են հուշել․ որ մոտակայքում կարող է լինել երկրաշարժ։ Ինֆորմացիան հնարավոր կլինի ճշտել Google որոնողական համակարգի միջոցով։