Search
Close this search box.

Ոստիկանության մեքենայով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. դիահերձարանում հրաժարվել են ցույց տալ մորը իր որդու դին

Գոմելում մահացել է ոստիկանության հատուկ մեքենայով հիվանդանոց տեղափոխված 25-ամյա երիտասարդը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով զոհվածի մորը:

«Սաշան ոստիկանության ավտոմեքենաներից մեկում էր… Նա ակցիային չէր մասնակցում: Կիրակի օրը մեկնել էր ընկերուհու մոտ: Նրան բռնել են կենտրոնում, երբ տեղափոխում էին մեկ այլ մեքենա: Նա ինձ գրեց, որ իրեն բռնել են… Եվ վերջ: Ես փնտրում էի նրան այս օրերին: Նրա մասին տեղեկություն ինձ չէին տրամադրում: Այսօր ինձ վերջապես ասացին, որ Սաշան դիահերձարանում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մահացածի մայրը նշել է, որ դիահերձարանում հրաժարվել են ցույց տալ իր որդու դին:

«Կարծում եմ, որ նրան դաժանորեն ծեծել են»,- ասել է նա:

Պարբերականը նշում է, որ երիտասարդին կալանավորելու ժամանակ նա բղավել է և նրան ոչ ադեկվատ համարելով տեղափոխել են հոգեբուժարան: Այնտեղ բժիշկը որոշել է, որ երիտասարդը ադեկվատ է և շտապօգնություն է կանչել, բայց արդեն ուշ է եղել: