Search
Close this search box.

Հայտնաբերվել է կապ՝ ճարպակալման և քաղցկեղի զարգացման ռիսկի միջև

Հայտնաբերվել է կապ ճարպակալման եւ քաղցկեղի զարգացման ռիսկի միջեւ: Այդ թեմայով ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից գիտնականների հետազոտությունը հրապարակվել է bioRxiv-ում: Հետազոտության հեղինակները վստահ են, որ ճարպակալման ժամանակ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկը բացատրվում է օրգաններում մեծ քանակությամբ բջիջների հետ:

Որքան շատ են բջիջները, այնքան մեծ է մուտացիաների զարգացման հավանականությունը, գրում է Planet Today-ը: «Ճարպակալումը քաղցկեղի զարգացման առանցքային գործոններից է:

Ճարպակալմամբ տառապող մարդկանց ներքին օրգանների ծավալը մեծ է, եւ դա նշանակում է, որ բարձր է չարորակ բջիջների առաջացման ռիսկը»,-ասում է Ջոն Հոփքինսի անվան համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ Քրիստիան Թոմասետին: Հիպոթեզը ստուգելու համար գիտնականները 750 մարդու ներքին օրգանների ԿՏ են անցկացրել:

Ստացված տվյալներից երեւում է, որ 50-ից բարձր մարմնի զանգվածի ինդեքսի դեպքում օրգանների ծավալը կարող է 2 անգամ մեծ լինել, քան նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի դեպքում: