Search
Close this search box.

Ողբերգական ավովթարից զոհված ընտանիքի հայրը Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիու ճարտարապետն էր

Օգոստոսի 9-ին, Գորիս-Երևան մայրուղու վրա ողբերգական վթարի արդյունքում վախճանվեցին ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի քենի Անահիտ Գաբրիելյանի որդու և խնամի Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը՝ երկու մանկահասակ արու զավակների հետ միասին։

Միհրանը հրաշալի ճարտարապետ էր՝ հայտնի իր արտակարգ ու բարձրաճաշակ այնպիսի գործերով, ինչպիսին է Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Գեղեցկուհի Թամարան մեծանուն արտիստ Արմեն Մարությանի և հրաշալի դերասանուհի Ալլա Վարդանյանի դուստրն էր։

Ցավակցում ենք մեր սիրելի հարազատներին՝ հայտնի պրոֆեսոր Հրաչյա Գաբրիելյանի դուստր Անահիտ Գաբրիելյանին և մեր ազգի հպարտություն հանդիսացող արտիստական զույգին՝ Արմենին և Ալլային։
Կիսում ենք նրանց անհավատալի մեծ ցավը և ողբում այս աներևակայելի ու դաժան կորուստը։

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն