Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ոստիկանության ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, Դավիթաշենի կամրջի վրա կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի երիտասարդ աղջիկ կամրջի վրայից փորձում է իրեն ցած նետել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության ծառայողները վայրկյանների ընթացքում կարողացել են փրկել երիտասարդ աղջկա կյանքը։

Ոստիկանության ծառայողներից մեկը, անգամ վտանգելով իր կյանքը, կարողացել է այդ աղջկան գրկելով դուրս բերել անվտանգ վայր։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է աղջկա ինքնությունը։