Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավոր դստեր հարսանիքին. «Հրապարակ»

Hraparak.am-գ գրում է. Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում։ Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։ Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։ Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել, միայն երեկ հարսը՝ Հայկուհի Ղալումյանը, հայաստանյան հանգստյան տներից մեկից լուսանկարներ է հրապարակել, որի տակ շնորհավորանքներ և երջանկության մաղթանքներ են գրվել, ինչից հասկացվում է, որ խոսքն ամուսնության մասին է, գրում է «Հրապարակ»-ը:

Մի հարսանիք էլ է տեղի ունեցել այս օրերին՝ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր աղջիկն ամուսնացել է քրեական հեղինակություն համարվող Արամ Խռանյանի՝ Արամչոյի որդու հետ։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: