Search
Close this search box.

Կասեցվել է Էրեբունու թաղապետարանի աշխատանքը

Այս անգամ պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են հայտնաբերվել Երևանի Էրեբունու թաղապետարանում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 24 ժամով կասեցրել է թաղապետարանի աշխատանքը։

«Այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել»,- նշված է ԱԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետության տարածքում։ Նշվում է, որ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։