Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կանխում Դավիթաշենի կամրջի վրա 32-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ժամանած հրշեջ փրկարարները ոստիկանության Մաշտոցի բաժնի, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ կարողացել են կանխել այդ քաղաքացու ինքնասպանության փորձը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մանթաշ Ա-ն։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։