Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս հայտարարությունից ժամեր անց մեր հայրենակիցներից 3 հոգու վրա կրակեցին Շեռբինկայում. Սարիբեկ Գևորգյանը ներողություն է խնդրում Սրբազանից

Մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.

Ուշադրություն լրագրողնրին և մեր այն հայրենակիցներին, ովքեր ի վերջո ցանկություն ունեն հասկանալ ի՞նչ տեղի ունեցավ հուլիսի 23/24-ին Մոսկվայում, ո՞վ է Սարիբեկ Գևորգյանը և օգոստոսի 2-ին Մոսկվայի Հայկակակն Առաքելական Եկեղեցու ռեզիդենցիայի ներսում ինչ էր տեղի ունենում։

Տեսահոլովակում Սարիբեկ Գևորգյանը ներողություն է խնդրում Սրբազանից և  Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Նորայր Թևանյանից։

Սկզբից իբր, ինքը հարց լուծեց, հետո իրա հարցերը լուծեցին։

Հիշեցնեմ, որ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի տնօրեն Սարիբեկ Գևորգյանի, այս հայտնի հայտարարությունից հետո, ժամեր անց մեր հայրենակիցներից 3 հոգու վրա կրակեցին Շեռբինկայում։ Այս մարդու ֆունկցիան, ինչպես հետգայում հասկացա, հիմնականում հայկական կողմը սաստելն էր, քանի որ «Մետքասյա Ճանապարհ» ԱԿ-ի սեփականատերը պարզվեց նույնպես հրեա է, Գիներ Եվգենին։ Հիմա հասկանալի է, ինչ էին նրանք Հայաստանի Դեսպանատանը մատ թափ տալիս, և ոչ թե Ադրբեջանի։