Search
Close this search box.

Շատ դաժան է. Բեյրութի ծննդատան բուժքույրն օրորում է 3 նորածնի՝ միաժամանակ օգնության կանչելով

«China Xinhua» լրատվական գործակալության լուսանկարիչ Bilal Marie Jawich-ը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Բեյրութի նավահանգստի պայթյունից, որին կից գրել է. «Beirut Roum հիվանդանոցի ծննդատան բուժքույրն օրորում է երեք նորածնի՝ միաժամանակ օգնություն կանչելով»:

Հիշեցնենք՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած ուժգին պայթյունի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և գրեթե 4 հազար վիրավորներ: