Search
Close this search box.

Պայթյունի հետևանքով 10 զոհ կա և հարյուրավոր վիրավորներ

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 6 մարդ մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:

Զոհերի մարմինները հայտնաբերվել են լիբանանյան մայրաքաղաքի նավահանգստում: Նշվում է նաև, որ հարյուրավոր մարդիկ են վիրավորվել երկու պայթյունի հետևանքով: Համացանցում տեսանյութեր են հրապարակվում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից և դրա հետևանքներից:

Reuters-ը հայտնում է պայթյունի հետևանքով 10 զոհի մասին։

Բացի այդ, մի շարք տներ են ավերվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող է հրավառուկների պահեստում տեղի ունեցած բռնկումը լինել: