Search
Close this search box.

Ինչո՞ւ է կինը սպանել և մասնատել ռեփեր ամուսնուն. ֆոտո

Մարինա Կոհալը ՝ ռեփեր Էնդի Քարթրայթի (Ալեքսանդր Յուշկո) կինը, որը մասնատել էր նրա մարմինը, սկսել է հետաքրքրվել սերիական սպանությունների հոգեբանությամբ, գրում է Московский комсомолец-ը:

2019-ին Կոհալը վարում էր վիդեոբլոգ, որում, մասնավորապես, նա խոսել է սերիական մարդասպանների մասին ՝ պնդելով, որ ինքը «մանրամասն ուսումնասիրել է այդ հարցը»:

Ինչպես նշվում է, Էնդի Քարթրայթը պատրաստվում էր բաժանվել կնոջից և գնալ իր սիրուհու մոտ: Քննիչները այդ մասին իմացել են՝ ուսումնասիրելով մահացած արտիստի և իր կնոջ նամակագրությունը: Նրանք նաև պարզել են սիրուհու հասցեն, որին պատրաստվում են հարցաքննել: