Search
Close this search box.

Կինը հղիացել է՝ ոչ մի անգամ չզբաղվելով սեքսով

Վատոնի Անյանսին (Watoni Anyansi) 23 տարեկան էր, երբ հանկարծ նրա մոտ դադարեց դաշտանը: Որոշ ժամանակ նա չէր անհանգստանում, քանի որ կույս էր: Սակայն երբ նա սկսեց մշտապես սրտխառնոց զգալ, գնաց դեղատուն և ինչ-որ դեղ խնդրեց: Դեղագործը նրան առաջարկել է հղիության թեստ: Սկզբում նա հրաժարվել է, բայց հետո համենայնդեպս գնել է: Թեստը ցույց է տվել դրական արդյունք:

Անյանսին դիմել է բժշկի, և պարզվել է, որ նա հղիության 5-րդ ամսում է: Նիգերիացի կինը չէր նկատել դա, քանի որ չէր մեծացել նրա փորիկը, ընդհակառակը՝ նա կորցրել էր քաշը: Անյանսիի ընկերներն ու հարազատները խիստ զարմացած էին:

Ինքը՝ նիգերիացի կինը, կարծում է, որ հղիացել է իր երիտասարդ զուգընկերոջ հետ շոյանքի ժամանակ: