Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկայի» եղբոր տղան՝ «Հոպոպի Մայոն», Գորիսում Mercedes-ով ավտոմեքենաների ջարդ իրականացնելուց հետո դիմել է փախուստի

Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 79 QQ 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքում՝ Արցախյան խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Նիվա և Վազ 2106 մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ 06-ի և Նիվայի վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Mercedes-ի վարորդը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։

Mercedes-ը վարել է Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի եղբոր տղան է, ում Գորիսում ավելի շատ ճանաչում են «Հոպոպի Մայո» մականվամբ։