Search
Close this search box.

COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն կարող են ունենալ նաև երբեք չվարակված մարդիկ

Մարդիկ, որոնք երբևէ կորոնավիրուսով չեն վարակվել, կարող են COVID-19-ի նկատմամբ ունենալ բջջային դիմադրողականություն։ EVO-RUS.COM կայքը հայտնում է, որ նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները։

Նրանք առողջ մարդկանց արյան մեջ Т-բջիջներ են հայտնաբերել, որոնք արձագանքում են կորոնավիրուսային վարակին։ Ընդ որում՝ նախկինում այդ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվել։ Հետազոտված 68 կամավորներից 28-ի մոտ հայտնաբերվել են Т-բջիջներ։

Հաստատված վիրուսով պացիենտների Т-հելփերները ճանաչել են SARS-CoV-2-ը։ Առողջ մարդկանց մոտ դիմադրողականությունը ակտիվանում է որոշակի հատվածներում, որոնք հատուկ են «սովորական մրսածության» վիրուսներին։