Search
Close this search box.

Թալանածը կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա հետ եք բերելու

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Մխիթարյանն իր էջում գրել է.

«Ես չեմ խոսելու Սերգեյ Բագրատյանի մասին, որովհետեւ քաղաքական դիակների եւ տղամարդկությունից զուրկ սուբյեկտների մասին խոսելն այլեւս ավելորդ շռայլություն կլինի։ Հարցս ուղղում եմ իմքայլականներին եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում հղում անելով Բագրատյանը, մասնավոր զրույցներում, փորձել է արդարացնել իր դավաճանությունը։

Կրկնում եմ, ստիպված չէի լինի փակագծեր փացել, եթե Բագրատյան Սերգոն ինքը անցած չլինել բարոյականության բոլոր հնարավոր սահմանները։ Եվ այսպես, Սերգեյ Բագրատյանը հայտարարում է, որ ինքը քաղաքական տարաձայնություններ է ունեցել ԲՀԿ վարվող քաղաքական գծի հետ եւ այդ մասին քանիցս բարձրաձայնել է կուսակցության ներսում։ Սուտ եւ հազար անգամ սուտ, ինչին արդեն անդրադարձել են ԲՀԿ պատգամավորները։ Իսկ իրականությունն այն է, որ Բագրատյան Սերգեյին պատկանող բիզնեսներում եւ ՀԷԿ երում պետությանը տասնյակ միլիոնավոր դրամների վնաս հասցնելու մի քրեական գործեր են հարուցված, Բագրատյանի հաշվապահը, ի դեպ, կին, Բագրատյանի փոխարեն մի քանի օր կալանքի տակ է եղել եւ ինչպես Սերգեյ Բագրատյանն է խոստովանել ԲՀԿ որոշ պատգամավորների հետ մասնավոր զրույցներում, իշխանությունն իրեն գործարք է առաջարկել։ Այն է, ըստ Բագրատյանի, ասել են դուրս կգաս ԲՀԿ խմբակցությունից եւ քո բիզնեսներում հարուցված քրեական գործերը կկարճվեն։ ԲՀԿ պատգամավորներից մեկի ճշգրտող հարցին, արդյո՞ք ԲՀԿ ից դուրս գալով ինքը վստահ է, որ հարուցված քրեական գործերը կարճվելու են, Սերգեյ Բագրատյանը պատասխանել է՝ հարյուր տոկոս։
Ահա սա է Բագրատյանի բարոյականության, կամ՝ ավելի ճիշտ անբարոյականության իրական գինը։

Հիմա հարցս ուղղում եմ վարչապետին։ Պարոն վարչապետ, դուք մշտապես ասել եք, որ պետությանը հասցված վնասը կոպեկ առ կոպեկ հետ եք բերելու պետական բյուջե եւ պետությունը թալանողների հարցում ձեզ համար անպատժելիներ եւ արտոնյալների չկան։
Հիմա ի՞նչ, եթե պետությանը տասնյակ միլիոնավոր դրամների վնաս հասցրած Բարգատյանի բիզնեսներում հարուցված քրեական գործերը կարճվեն, հանրությունն իրավունք ո՞ւնի եզրակացնելու, որ Բագրատյանը ճիշտ է եւ դուք իրեն գործարք եք առաջարկել, որի գինը պետությանը հասցված զգալի ֆինանսական վնասները ջրելն է եղել։

Չգիտեմ ինչո՞ւ, ես ուզում եմ հավատալ, որ թալանածը կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա հետ բերելու ձեր խոսքերը լուրջ էին ու պետությանը լուրջ վնաս հասցրած Բագրատյանի դեպքում եւս կլինեք նույնքան սկզբունքային եւ անզիջում, ինչպես մնացյալի դեպքում։
Բագրատյան ջան, ներող, էս ամենը չէինք ասի, եթե դու լկտի սուտ եւ անամոթ զեղումներ չտարածեիր։

Պետությունից թալանվածը, այո, պետք է վերադարձվի, եւ հանցագործների տեղը բանտն է։ Սա վարչապետի խոսքերն են, որի հետ ես միանշանակ համաձայն եմ»։