Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երեւանի նախկին փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել

Hraparak.am-ը գրում է. Երկու օր առաջ ձերբակալել են Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին եւ կառավարության վերահսկողության նախկին պետ, Անդրանիկ Մարգարյանի ազգական Գեւորգ Հակոբյանին։ Նրանց ձերբակալությունը, մեր տեղեկություններով, առնչվում է Ֆուտբոլի ակադեմիայի կառուցման համար կատարված հողահատկացման աճուրդին։

Նախաքննության մարմինը գտել է, որ կեղծ աճուրդ է կազմակերպվել, իսկ աճուրդային հանձնաժողովի կազմում եղել են Վահե Նիկոյանն ու Գեւորգ Հակոբյանը։ Սակայն, մեր աղբյուրը նշում է, որ նրանց ձերբակալել են ավելի շատ Ռուբեն Հայրապետյանի եւ Տարոն Մարգարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով։ Դա է պատճառը, որ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել եւ չեն թմբկահարել հերթական քրեաիրավական «հաջողությունը»։ Մենք տեղեկացանք, որ այս պահին Նիկոյանն ու Հակոբյանը տանն են, սակայն նախաքննության մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան։

Մենք փորձեցինք պաշտոնական տեղեկատվություն ստանալ կատարվածի մասին։ Ոստիկանության մեր աղբյուրը եւս հաստատեց, որ նշված անձինք ձերբակալված են, սակայն գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը, որտեղից կփորձենք պաշտոնական տեղեկատվություն ստանալ։