Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Երևանում. 3 վիրավորների մեջ կա երեխա

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Սամվել Ղուկասյանի վարած Opel Astra մակնիշի, 31-ամյա Տիգրան Մանուսաջյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 23-ամյա Գոռ Թունյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրատսվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայյրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ը տեղափոխվել են «Էրեբունի», իսկ մեկը, որ երեխա է, «Մուրացան» բժշկական կենտրոններ։