Search
Close this search box.

Երբ կոնկրետ անկյուններից իջած հովհանավորությունը վերջանա, մտածել ե՞ք, բա որ ծակն եք մտնելու

Սերգեյ Բագրատյան, որ այստեղ չզլանանք, և իրերն իրենց անունով կոչելով՝ Ձեզ անբարոյականի վաստակ ասենք, հո չե՞ք նեղվի, գրում է Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում.

Թերևս, բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ վերջերս ԲՀԿ քաղաքական թիմը լքեց Աժ պատգամավոր Սերգեյ Բարգրատյանը: Եւ մեզանից յուրաքանչյուրն էլ՝ քրեականի ականջը կանչի, հստակ պատկերացում ուներ թիմը լքելու պատճառների մասին: Իսկ ընդհանուր առմամբ, բոլոր ասպեկտներով քաղաքական թիմի ինքնամաքրման պրոցեսները կարևոր են և ըստ այդմ, դրական դինամիկան միշտ էլ ակնառու է լինում: Այ Բագրատյանի մասով, վստահաբար կարող ենք ասել, որ ԲՀԿ-ն բնավ էլ մեծ կորուստ չի ունեցել, իհարկե եթե ոչ հակառակը՝ շահել է: Այնուամենայնիվ կարևոր եմ համարում անդրադառնալ այսօրվա Սերգեյ Բագրատյանի դեմագոգ և պաթոսախեղդ հայտարարությանը:

Սկզբում, պրն. Բագրատյան, երբ բարձրագույն արժեք հանդիսացող հայրենիքը թալանում էիք, երբ չարաշահում էիք ստանձնած պաշտոնական դիրքը, էդ ժամանակ մոռացե՞լ էիք, որ քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ: Կամ երբ Գլխավոր դատախազը փորձում էր ԱԺ հայտ ներկայացնել Ձեզ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, ու երբ Գագիկ Ծառուկյանն էր միջամտում, անձնական երաշխավորություն տալով, կամ երբ մի ամբողջ քաղաքական թիմ անկախ ամենից ձեր կողքին կանգնած էր, ինչի՞ էիք մոռացել, որ ձեր և այդ թիմի առանցքային գաղափարաբանությունը տարբերվում են: Հետո էլ ասում եք, որ մանդատի համար հաշվետու եք ժողովրդին, այլ ոչ թե քաղաքական միավորի:

Պրն Բագրատյան, որ այստեղ չզլանանք, և իրերն իրենց անունով կոչելով՝ Ձեզ անբարոյականի վաստակ ասենք, հո չե՞ք նեղվի: Ու էս մասով ով ով, բայց դուք գոնե չպիտի խոսե՛ք, որովհետև դուք Ձեր մանդատը վաստակել եք ի շնորհիվ ԲՀԿ ընտրցուցակի, իսկ ռեյտինգային կարգով դուք տապալել եք, անգամ հայրենի բնակավայրում, պարտվելով Զոհրաբյանին: Ու առհասարակ Ձեր կյանքի նկարագիրը ձեր էժան տեսակի խոսուն վկան է, ու հավատացե՛ք, լավ էլ հասկանում ենք, որտեղից է քամին փչում, ու հանուն ինչի՞ եք ձեզ ծախել, բայց այ երբ կոնկրետ անկյուններից իջած հովհանավորությունը վերջանա, մտածել ե՞ք բա որ ծակն եք մտնելու հաջորդը, որովհետև ինչքանով տեղյակ եմ ստախոս անբարոյականի վաստակին պռախոդ չեն տալի…