Search
Close this search box.

«Եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանն ամոթից «գետինը պետք է մտներ»»․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարդացի Բագրատյան Սերգեյի «բացատրական» նամակը և ուղղակի ապշեցի։

Էս ի՜նչ մի ամպագոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ», ձեզ հետ ի՞նչ է կատարվում…

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ-֊ի վարած քաղաքականության հետ։

Այո՛ ես համարում եմ, որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։

Եվ վերջում․ եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ»։

Տեղեկացնենք, որ Սերգեյ Բագրատյանն արդեն հեռացրել է գրառումն իր էջից։