Search
Close this search box.

ԲՀԿ-ականի պատասխանը Սերգեյ Բագրատյանի գրառմանը

Պարոն Բագրատյան Ձեր անձի նկատմամբ մշտապես առանձնահատուկ հարգանք եմ տածել, դա ինքներդ էլ կփաստեք: Ձեր այս ամբողջ լռության ընթացքում զերծ եմ մնացել Ձեր մասին վիրավորական մեկնաբանություն կամ գրառում անել քանի որ Ձեր խոսքը չեմ լսել։ Հիմա քանի որ արդեն խոսեցիք հայտնեմ իմ կարծիքը։

Նախ չեմ կարող չանդրադառնալ <<Նոր Հայաստան >> տերմինին, մի տեսակ բազմանշանակ մտքեր են գալիս, որ անկեղծ չեմ քւզում հավատալ ու հուսով եմ սխալվում եմ այդ մաաին ևս դեռ չեմ խոսի քանի որ համարում եմ որ սա ակնարկ էր բայց ոչ հստակ խոսք։

Հետաքրքիր է, թե այդ ինչը փոխվեց Ձեր և ԲՀԿ-ի կարծիքների մեջ։ ԲՀԿ-֊ն պահանջել է մի կառավարության հրաժարական, որի տոտալ անգործության արդյունքում մարդիկ սոված են և որի գերնպատակն է այլասերել մեր երեխաներին ու երիտասարդությանը։

Եթե անգամ այ ամենակարևոր պահին այլակարծության հիմքով որոշեցիք դուրս գալ ԲՀԿ-ից ավելի հարգի կլիներ որպեսզի ոչ թե դուրս գայիք խմբակցությունից այլ մանդատը դնեիք։

Այդպես նաև դուք ինքներդ կհարգեիք Ձեր անցած ճանապարհը այդ թիմում ու որոշ ՀԱՅՎԱՆՆԵՐԻ բերանը լեզու չէիք դնի այն կուսկացության մասին որի հիմնադիրներից եք եղել խոսել այնպես ինչպես խոսեցին ու դա միայն Ձեր քայլի պատճառով։ Հիմա ի՞նչ դուք էս ամենին եք կողմ))) ցավում եմ)

Պարոն Բագրատյան հիմա գամ բարոյահոգեբանական կողմին:

Եթե անգամ դուք չեք կիսում թիմի գաղափարները կարծում եմ դա ձեզ չպիտի խանգարեր մեր վարակված պատգամավորներից մի քանիսին գոնե մի անգամ զանգել ու հարցնել <<ո՞նց ես>> ախր այդ մարդկանց հետ իմ ապրած գրեթե 70% տարիների ճանապարհն եք անցել աղ ու հաց կիսել։

Երբ մեր թիմի առաջնորդի, այն առաջնորդի ով վստահ եմ որ Ձեր համար հաստատ շատ բան է արել ինչքան որ որ մենք ձեր վարքագծից հասկացանք որ դուք դա մոռացել եք ինչի համար կրկին ցավում եմ, ինչևէ այդ առաջնորդի հանդեպ զզվելի քաղաքական հետապնդում էր իրականացվում ու անգամ Ծառուկյանի հետ չաշխատող մարդիկ ուղղակի քաղաքացիներն էին տանից դուրս գալիս ու հասնում դատարանի դիմաց որ աջակցեն ու պայքարեն անարդարության դեմ Դուք հաստատ կարող էիք գոնե մի անգամ հեռու տեղերից դուրս գալ գալ հասնել այնտեղ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ու թեկուզ լրագրողներին հայտարարել որ կան ներքին տարակարծություններ բայց որպես ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ մարդ այսօր եկել եմ այստեղ առանց քաղաքական կամ կկուսակցական հայացքների։

Ես անկեղծ ցավ եմ ապրում… ցավ եմ ապրում մի բանի համար որ հավատարիմ ու լավ մարդկանց հարցում դեռ շարունակում եմ սխալվել…

Իսկ Ձեր դուրս գալու համար ամենայն հարգանքով պարոն Բագրատյան՝ ես շնորհակալ եմ։
Ես այս ընթացքում սովորել եմ մի բան կուսակցության շրջանակներում ինքնամաքրումը մշտապես պետք է տեղի ունենա քանի որ կարևոր պրոցես է իսկ Դուք Ձեր դուրս գալով ոչ թե մեզ վնասեցիք այլ հակառակը։

Անկեղծ եմ ասում մենք էլ ավելի ամրապնդվեցինք ու թիկունք թիկունքի տվեցինք որպեսզի պահեք այն ինչ որոշները պահելու համարձակություն չունեն։ Առողջ եղեք ես սա ձեզ սրտանց եմ ասում։

Հ.Գ երբեք չէի կարծի, որ ձեր էջում իշխանական այսքան ֆեյք կտեսնեմ ու գրելուց հետո կսպասեմ որ հեսա հոշոտելու են ինձ:
ԲՀԿ անդամ Լիանա Մանուկյան