Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանեցյանը դուրս եկավ ԱԱԾ֊ից. նա մանրամասնեց, թե ինչու են հրավիրել բացատրության

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից։

Հարցին՝ ինչ քրեական գործի շրջանակում էր հրավիրվել ԱԱԾ և ինչ կարգավիճակ ունի, Արթուր Վանեցյանն ասաց. «Մի անհեթեթ գործի շրջանակներում։ Որևէ կարգավիճակ չունեմ։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար։

Որևէ պարտավորություն չունեի՝ գալու, բայց հարգելով ինստիտուտը, այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ այդ գործն իրականում ոչնչի մասին է։ Արթուր Վանեցյանն այս գործը որակես որպես շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործ։ Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իր նկատմամաբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իր ակտիվ քաղաքական գործունեությունը։