Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահի դրությամբ

Հուլիսի 31-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 17,481,953-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 676,824-ի մարդ, բուժված պացիենտների թիվը հասնում է 10,941,906-ի:

Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 4,634,985 է: Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 2,613,789 վարակման ցուցանիշով, երրորդում՝ Հնդկաստանը 1,643,416 ցուցանիշով:

Հայաստանը շարունակում է զբաղեցնել 50-րդ հորիզոնականը՝ 38,196 հաստատված դեպքով, 728 մահվան ելքով: