Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կայացավ դիպուկահարի կրակոցից զոհված 29-ամյա զինծառայողի հոգեհանգստը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող 29-ամյա Աշոտ Միքայելյանի հոգեհանգիստը։

Հոգեհանգստի արարողությանը ներկան են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և ծառայակից ընկերները։

Հիշեցնենք, որ Աշոտ Միքայելյանը զոհվել էր հուլիսի 27-ին։ Նա ամուսնացած էր, սպասում էր առաջնեկի ծնունդին, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Ուներ ավագ եղբայր, որը նույնպես զինվորական է։

Հուլիսի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար ՀՀ Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։