Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ ուժ և համբերություն», – ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։