Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ասել իրավապահներին երեխային խեղդամահ արած մայրը. նոր մանրամասներ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կնոջ կողմից երեխային սպանելու դեպքից:

Նշենք, որ 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթունե բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 31-ամյա կինը երեխային ծննդաբերել է հացի արտադրամասում, որտեղ նա աշխատել է: Իրավապահները վերջինիս հարցրել են, թե ինչու է երեխային սպանել, նա պատասխանել է, որ չէր կարող պահել, դրա համար է դիմել այդ քայլին: Իսկ այն հարցին, թե ինչու ժամանակին չէր հրաժարվում, կինը պատասխանել է՝ գումար չուներ, որ կարողանար ժամանակին դիմեր հղիության արհեստական ընդհատման:

Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ: Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:

Մանրամասները՝ տեսանյութում