Search
Close this search box.

«Փորձել են խոցել հայկական կողմի հետախուզական ԱԹՍ-ն»

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ անցնող գիշեր հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից (1-ական անգամ)։ Նշված զինատեսակները նախատեսված են օդային թիրախները խոցելու համար, ինչը նշանակում է, որ փորձել են խոցել հայկական կողմի հետախուզական ԱԹՍ-ն, որը չի ստացվել։ Պետք է նկատել նաև, որ ադրբեջանական կողմը երեկ տեղեկություն էր տարածել, թե իբր խոցել է մեր ԱԹՍ-ն, որն արդեն իսկ փաստերով հերքվել էր։ Ստացվում է՝ հայկական կողմն ակտիվ տեխնիկական հետախուզություն է իրականացնում»: