Search
Close this search box.

Մենք ունենք մի քանի կրկնակի վարակման դեպք. Արսեն Թորոսյան

Մենք ունենք մի քանի կրկնակի վարակման դեպք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իհարկե վերջնական գիտական մակարդակի հետազոտություններ են պետք պարզելու համար, թե ինչով են դրանք պայմանավորված, քանի որ դրանք մեծամասշտաբ չեն:

Դրանք ամենայն հավանականութամբ պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով: Նման արձանագումներ եղել են նաև աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքերով, սա ևս մեկ անգամ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ-լավանալը դեռ չի նշանակում, որ մենք կարող ենք չպահպանել կանոնները. «Բայց միևնույն ժամանակ դեռ այնպիսի անհանգստանալու առիթ չկա, որ բոլոր վարակվածները կարճ ժամանակում վարակվելու են»: