Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանությունը որոնում է գնդապետի որդուն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող նշված ռեստորանային համալիրի սեփականատերը 3 այլ անձանց հետ ծեծի են ենթարկել անվտանգության աշխատակցին։

Ահազանգից կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից, ովքեր հայտնել են, որ Լենինգրադյան փողոցում մի քաղաքացի դիմել է իրենց՝ օգնության խնդրանքով և հայտնել որ իրեն ծեծի են ենթարկել։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Խանզադյանի և Երևանի բնակիչ՝ 50-ամյա Վոլոդյա Կարապետյանի միջև, որի ժամանակ էլ Գ. Խանզադյանը հարվածել է Վ. Կարապետյանի աչքին՝ պատճառելով վնասվածք։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումնե՝ Գ. ՝Խանզադյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խանզադյանը «Գեղամա» ռեստորանային համալիրի սեփականատերն է, իսկ նրա հայրը ոստիկանության տնտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռազմիկ Խանզադյանն էր, իսկ տուժած Վ. Կարապետյանն աշխատում է «Կոմանդոս Սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես պահնորդ։