Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան Նախիջևան զորք ուղարկելուց բացի «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Հայաստանի սահմանի մոտակայքում

Եվ այսպես` Թուրքիան փորձում է իր ադրբհեջանցի գործընկերներին տված խոստումն կատարել: Այս օրերին այդ երկիրը որոշել է զինվորական «մասկի շոուներ» անցկացնել` փորձելով վախեցնել Հայաստանին: Ադրբեջանի հետ համատեղ զինավարժություններ սկսելուց բացի Անկարան որոշել է Հայաստանի անմիջական սահմանի մոտ «հակաահաբեկչական» գործողություններ սկսել քրդերի դեմ:

Այդ երկրի ՆԳՆ-ը հայտարարել է Yıldırım-3 Ağrı Dağ-ի հակաահաբեկչական գործողությունների սկսման մասին Իգդիրի և Կարսի մոտակայքում:

Շատ վերլուծաբանների կարծիքով այս գործողությունները պատահական բնույթ չեն կրում և անմիջականորեն կապված են հայ-ադրբեջանական վերջին բախումների հետ:

Այս քայլով Անկարան փորձում է վախեցնել Հայաստանին` ցույց տալով, որ այդ երկիրն ցանկացած պահի կարող է ներխուժել Հայաստան` իբր քուրդ «ահաբեկիչներին» հետապնդելու համար: Ի դեպ, Անկարան հենց այդ պատրվակով ներխուժեց Իրաք և մինչ այսօր այդ երկրից դուրս չի եկել: Նույնը կատարվեց նաև Սիրիայի դեպքում: Այսօր արդեն օրակարգում է թուրքական զորքերի ներխուժումը Լիբիա` իբր այդ երկրի «օրինական իշխանությունների» խնդրանքով:

Սակայն այս գործողություններն ուղված են ոչ միայն Հայաստանի դեմ, այլև նպատակ են հետապնդում վախեցնել նաև տեղի քրդական բնակչությանը:

Հիշեցնենք, որ Իգդիրում մեծամասնություն են կազմում քրդերը, ովքեր Հայաստանի հանդեպ խիստ բարյացկամ են տրամադրված: 2009-ին նույնիսկ Իգդիրի քաղաքապետ էր ընտրվել քուրդ Մեհմեդ Նուրի Գյունեշը, ով 2010-ին պաշտոնական այցով Երևան էր եկել` այցելելով նույնիսկ Եղեռնի համալիր:

Այս ամենը անպատիժ չմնաց, և Գյունեշին մեկ տարի անց թուրքական իշխանություններն մեղադրանք ներկայացրին և ձեռրբակալեցին:

Եվ ահա, հայ-ադրբեջանական լարվածության այս ֆոնին Թուրքիան ուզում է ավելի զգոն պահել իր արևելյան սահմանները` միաժամանակ փորձելով վախեցնել հայերին:

Սա է իրականությունը

Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Կենդանի կրակով մարտավարական և մարտավարական թռիչքային վարժանքներ կանցկացվեն երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։

Զորավարժությունները տեղի կունենան Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում: