Search
Close this search box.

Ինչո՞ւ է Քիմ Քարդաշյանն անդադար լաց եղել մեքենայում

Պապարացիները ֆիքսել են ավտոմեքենայի մեջ Քանյե Ուեսթի ու նրա կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հուզումնառատ զրույցը, որի ընթացքում Քիմը անդադար արտասվել է։ Զույգին մոտիկ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Քիմը խիստ վիրավորված է ամուսնու՝ վերջերս իր ընտրարշավի շրջանակներում երկրպագուների հետ կայացած հանդիպման ժամանակ և Թվիթերյան էջում խիստ անձնական հրապարակումներ անելու համար։

Աղբյուրը նշում է, որ Քիմը վերջերս է մմեկնել Վայոմինգ՝ իրենց ընտանեկան առանձնատուն, որտեղ վերջերս Քանյեն միայնակ էր ապրում։ Վերջին շրջանում սա զույգի առաջին միասն լուսանկարն է Հարավային Կարոլինա նահանգի Հյուսիսային Չարլսթոն քաղաքում տեղի ունեցած իր աղետալի առաջին քարոզարշավից հետո, երբ Քանյեն հայտարարել էր «նախագահական ընտրություններում իր անհավանական հայտի մասին»: