Search
Close this search box.

Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափեր ունեցող աստղակերպ

Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ, որը չափերով մոտ է ֆուտբոլային դաշտին։ Այս մասին հայտնում է NASA-ի շուրջերկրյա օբյեկտների հետազոտության կենտրոնը։

Աստղակերպը օգոստոսի 5-ին Երկրին կմոտենա 3․2 մլն կմ հեռավարության վրա՝ 13․4 կմ/վ արագությամբ։

Աստղակերպը հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսի 14-ին և դասվում է «ապոլլոնների» շարքին։ Դրանք Երկրի շուրջ գտնվող այն մարմիններն են, որոնց ուղեծիրը հատում է Երկրի ուղեծիրը։