Search
Close this search box.

Ինչու են Երևանի երկնքում վաղ առավոտից ռազմական ինքնաթիռներ երևում

ՍՈւ-30 ինքնաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում ամբողջ ՀՀ տարածքով։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու են Երևանի երկնքում վաղ առավոտից ռազմական ինքնաթիռներ երևում:

Ստեփանյանը, սակայն, չպարզաբանեց, արդյոք վարժանքներ միայն ՀՀ ԶՈՒ օդային ուժերն են կատարում, թե ռուսական կողմի հետ համատեղ է:

Նշենք, որ այս օրերին Նախիջևանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ մասշտաբային զորավարժություններ։