Search
Close this search box.

Հոսպիտալում գտնվող վիրավոր զինվորների մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ այցելեցի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին հոսպիտալում բուժում են ստանում տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած 11 զինծառայող։ Բոլոր տղաների առողջական վիճակն արդեն լավ է եւ ծանր դեպքեր չունենք։

Տղաներից մի քանիսն արդեն ամբողջությամբ ապաքինվել են եւ առաջիկա օրերին դուրս կգրվեն։
Ու ամենակարեւորը՝ ոչ միայն տավուշյան մարտերի մասնակից, այլ նաեւ հոսպիտալում էս պահին բուժում ստացող մեր բոլոր զինծառայողների «դուխը» տեղն է։

Առողջություն մեր զինվորներին ու շնորհակալություն հոսպիտալի բժիշկներին՝ մի շարք բարդ վիրահատություներ պրոֆեսիոնալ կատարելու եւ տղաներին կյանք վերադարձնելու համար»։