Search
Close this search box.

Մոսկվայում ադրբեջանցիներ են ձերբակալվում

Մոսկվայում դատարանը ձերբակալել է հայերի հետ զանգվածային ծեծկռտուքին մասնակցած 4-րդ ադրբեջանցուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դատարանը Ադրբեջանի քաղաքացի Գիյասով Ժդեյխունի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ մինչեւ սեպտեմբերի 24-ը:

Ավելի վաղ ձերբակալվել էին ծեծկռտուքի 3 մասնակիցները: Բոլոր նրանց մեղսագրվում է խուլիգանության մեջ մեղադրանքը:

Ավելի վաղ՝ հուլիսի 24-ի գիշերը, Մարյինո շրջանում մի քանի կոնֆլիկտ է տեղի ունեցել: Ծեծկռտուքներից մեկի ժամանակ մեկ տղամարդ է տուժել, անհայտ անձինք կոտրել են սրճարանի ապակիները, այցելուներից մեկը վնասվածք է ստացել:

Ոստիկանության բաժիններ է տեղափոխվել ավելի քան 30 մարդ: Ոստիկանները վարչական պատասխաանտվության են ենթարկել ՌԴ օրենսգրքի 20․1 հոդվածով՝ «Մանր խուլիգանություն»։ Բացի այդ, քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ («Խուլիգանություն») եւ 162-րդ («Ավազակային գործողություններ») հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: