Search
Close this search box.

Տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Վիրավոր զինծառայողներից 5-ի վիճակը բավարար է, 4-ի վիճակը՝ լավ:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ծավալված մարտական գործողությունների հետեւանքով մի քանի օր սահմանային լարված իրավիճակ էր: Հայկական կողմն ունի 5 զոհ: