Search
Close this search box.

Դիեր են հայտնաբերվել

Հուլիսի 27-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան և Երևանյան փողոցների տների մոտակայքում գտնվող հողատարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին։ Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ. հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին՝ տարբեր աստիճանի այրվածքներով:

***

Հուլիսի 26-ին, ժամը 18։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է մոտ 65 տարեկան տղամարդու դի։