Search
Close this search box.

Կարելի ա մի լավ տժժալ, արանքում էլ՝ խժժալ պարետի վրա, հետո մի հատ ներողություն խնդրել

Երբ սովորական քաղաքացին դիմակ չի կրում, ընդ որում՝ միայնակ զբոսնելիս, նրա ներողությունը բանի տեղ դնող չկա․ ոչ միայն տուգանում են, այլ նաև կարող են “ասֆալտին պառկցնել”՝ “ավել-պակաս” խոսելու համար։ “Իմ քայլի” պատգամավորը մի եքա փարթի ա կազմակերպել ու նրա “ներողությունը” “ծախում” են բոլորիս վրա։ Իշխանությունը նույնիսկ իր մեջ է “յուրայինների” ու “օտարների” բաժանում անում․ օրինակ՝ ԳՇ պետը պաշտոնից զրկվեց իր առանձնատանը որդու հարսանիքը կազմակերպելու համար, իսկ Նիկոլի մերձավոր պատգամավորի ներողությունը “մեղքերի թողության” ինդուլգենցիա է ու սա այն դեպքում, երբ փարթին ու դիմակ չկրելը մանկապարտեզ կարող են թվալ․ եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ Հայկ Սարգսյանը ուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում։

Բա ո՞նց չհիշես իշխանության տոտալ հարձակումը Ծառուկյանի վրա ու “քայլող” պատգամավորի այսօրվա ներողությունը։ Մտածում եմ՝ կարելի ա մի լավ տժժալ, արանքում էլ՝ խժժալ պարետի վրա, հետո ՖԲ-ով մի հատ ներողություն խնդրել ու “քյաստմ” տալ․․
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից