Search
Close this search box.

Ուղիղ միացում. Դիմորդները փակեցին Խորենացի փողոցը, կա 2 ձերբակալված

Բուհեր չընդունված դիմորդները, ովքեր ակցիա էին անում ԿԳՄՍ նախարարության մոտ, մի պահ նստեցին և փակեցին Խորենացի փողոցը:

Ոստիկանությունը զգուշացրեց՝ դադարեցնել ակցիան:

Պահանջատեր դիմորդ շարժման անդամներից երկուսը, ովքեր չափահաս են, ձերբակալված են, հայտարարեց շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաև, որից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին: