Search
Close this search box.

Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ բարմեն է աշխատում

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության անդամ Արսեն Բաբայանը:

«Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել:

Ոչ, անշուշտ այդպես չէ

Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:

Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա:

ու սրանք հեղափոխությունից են խոսում…»: