Search
Close this search box.

Մանրամասներ՝ 2 օրական երեխայի մահվան մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, երբ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն»:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը երեխա է լույս աշխարհ եկել, որի վիճակը վատացել է: Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ փոքրիկը մահացել է: