Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական բախումների մասնակիցներին 5 տարով կարգելվի մուտքը ՌԴ

Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքի 34 մասնակից։ Այս մասին հաղորդում է НТВ-ն։

Նրանցից շատերի նկատմամբ վարչական տուգանք կկազմվի փոքր խուլիգանության հոդվածով, բայց առնվազն 3 հոգու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Պատիժը կրելուց հետո բոլոր ձերբակալվածներին 5 տարով կարգելվի մուտքը ՌԴ, ասվում է Մոսկվայի ՆԳՆ պաշտոնական կայքում:

Այս օրերին Ռուսաստանում տեղի ունեցած բախումները մտահոգիչ են, բայց կառավարելի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանը: Նա կոչ է արել չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի և հավաքի, իսկ հնարավոր սադրանքների դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Բռնության դրսևորումները դատապարտել են նաև Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները:

Ավելի վաղ ֆեյսբուքում հերթական տեսանյութն էր հայտնվել Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ընդհարումներից։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ներխուժում հայկական սրճարան, սակայն կոշտ դիմակայություն ստանում և վռնդվում։