Search
Close this search box.

ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ եղել է պաշտոնական ընթրիք, ոչ թե խնջույք. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ երեկ խնջույք տեղի չի ունեցել․,եղել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ոստիկանությունն է կոչ անում պահպանել պարետի որոշումը, ինչպես է ստացվել, որ ոստինակապետն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ խնջույք են արել ռեստորաններից մեկում, պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Նախ խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ, և նաև, ընդունելության ողջ ընթացքում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»,- ասաց Ջանոյանը։

Հարցին,թե ինչու է ջնջվել լրագրողի տեսանյութը, Ջանոյանն ասաց,որ դա ոստիկանապետի անվտանգության աշխատակիցներին չի վերաբերում, այլ նշված հաստատության անվտանգության աշխատակիցներին։