Search
Close this search box.

«Օրենքով գող» Եզդի Ռաֆոյի հուղարկավորության ժամանակ գերեզմանատնից բերման է ենթարկվել «Ջնդին»

Զեյթունի գերեզմանատանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել «Ջնդի» մականվամբ հայտնի 56-ամյա Ջնդի Ամարյանին։ Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Ամարյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով։ Զեյթունի գերեզմանատանը նա մասնակցում էր քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանի՝ Եզդի Ռաֆոյի հուղարկավորությանը:

Աղբյուրըն հիծեցնում է, որ այսօր՝ հուկիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտն են տվել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ «Եզդի Ռաֆոյին»։ Նա քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր,որի կողքին էլ հուղարկավորվել է «Եզդի Ռաֆոն»։ Հուղարկավորությանը ներկա էին եղել մեծ թվով անձինք, իսկ շատերը, որոնք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, չէին կարողացել այցելել եւ իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։