Search
Close this search box.

Կորոնավիրուսով վարակման 383 և մահվան 8 նոր դեպք. թարմ տվյալներ

Հայաստանում հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 36996 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 155 664, վերջին մեկ օրում` 1850 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9833 պացիենտ, նվազել է 133-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 26243  անձ` վերջին մեկ օրում 509 անձ:

Ընդհանուր առմամբ, 700 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է: