Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ Ամարասում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանում է իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Գրառմանը կից նաեւ տեսանյութ է տեղադրված, որում ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը` մարտական ընկերների հետ եկեղեցում է:

«Ամարաս, 24 հուլիսի 2020թ.

Նրանք, որ պատերազմի դաշտ մեկնելուց առաջ եկեղեցում Աստծո օրհնությունն էին ստանում (bit.ly/2OWIA7u):

Նրանք, որոնց համար հող հայրենին ազատագրելու հետ միասին Աստծո տունը պաշտպանելը սրբազան պարտք էր ու պատիվ, նաև հարգանքի տուրք՝ նախնյաց հիշատակի առջև:

Հայոց հողի և Հայ եկեղեցու պաշտպանությունը, հազարամյակների պատմություն ունեցող ազգային արժեքների նկատմամբ հոգածությունը նրանց` մարտական ընկերների պարտքն է առ այսօր:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանում է իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին»: