Search
Close this search box.

Տարիներ առաջ ընտանիքում եւս մեկ երեխայի մահվան դեպք է եղել. ինչ է պատմում համայնքի ղեկավարը 16-ամյա տղայի խեղվելու դեպքից

Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Այգեզարդ համայնքի տարածքում: Առավոտյան ընկերոջ հետ դուրս են եկել վազելու դեպի սար, հետ վերադառնալու ճանապարհին Մուշեղը որոշել է ոռոգման համար նախատեսված ջրավազանում լողալ, որը բավականին խորն է: Նա էլ լողալ չի իմացել ու խեղդվել է:  Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գինեվետ համայնքի ղեկավար Միսակ Սանթոյանը:

«Ընկերը հետեւից մտել է ջուրը, փորձել է փրկել բայց արդեն ուշ է եղել, նրան էլ հազիվ են դուրս հանել, այնտեղից շատ դժվար է դուրս գալը, քանի որ բասեինը թեքության վրա է, եւ բասեինի տակը տոպրակներն են»,-նշեց նա:

Համայանքի ղեկավարի խոսքով՝ ջրահեղձված տղայի ընտանիքն ապրում է ծայրահեղ չքավորության մեջ:

«Տարիներ առաջ ընտանիքում եւս մեկ երեխայի մահվան դեպք է եղել, ունի երկու քույր, մեկն ամուսնացած է, մեկը դեռ փոքր է: Ծնողներն աշխատում են դպրոցում՝ պահակ, հազիվ օրվա հոգս են հոգում: Էս 15 տարի է փորձում են տուն սարքել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 24-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: